-
10.11.2020|
17:14
Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն այսօր հերթական հեռախոսազրույցն են ունեցել։
-
10.11.2020|
17:13
ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների երեկ ստորագրած հայտարարությունը.
-
10.11.2020|
09:45
Մինչ Արցախի նախագահի մամլո քարտուղարը, օգտվելով Արծրուն Հովհաննիսյանի ժամանակավոր տկարությունից, ահաբեկում էր բոլորիս, Հայաստանի տարածքում ռուսական ուղղաթիռ խփվեց։ Սպուտնիկ Արմենիային ռուսական ուժային կառույցներոից տեղեկացրել էին. «Նախնական տվյալներով՝ Նախիջևանի տարածքից խփվել է ռուսական ուղղաթիռ ու ընկել է Հայաստանի տարածքում»:
-
10.11.2020|
09:42
Էրդողանի շուրջ օղակը սեղմվում է: Նրա ագրեսիվ քաղաքականությունից դժգոհողներ կան և արաբական աշխարհում: Արաբական միացյալ էմիրությունները փորձում են կոալիցիա ստեղծել Էրդողանի դեմ:
-
10.11.2020|
09:25
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում կտեղակայվեն ոչ միայն ռուսաստանյան, այլ նաև թուրքական խաղաղապահներ:
-
10.11.2020|
09:24
Ռուսաստանը ԻԼ-76 ինքնաթիռներով Լեռնային Ղարաբաղ է ուղարկել 1960 խաղաղապահ և 470 միավոր զինտեխնիկա, հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Պաշտոնական աղբյուրը հաղորդել է, որ խաղաղապահներին տեղափոխել են Ուլյանովսկից։
-
10.11.2020|
09:23
Այսօր՝ նոյեմբերի 9 ին, Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի միջև հայտարարություն է ստորագրվել, որով հայտարարվել է հրադադար և ռազմական բոլոր գործողությունների դադարեցում 2020 թվականի նոյեմբերի 10-ից, քիչ առաջ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինը։
-
10.11.2020|
09:20
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է, որ այսօր ամբողջ օրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել են պատերազմական գործողությունների դադարեցմանն ուղղված անելիքները։
-
10.11.2020|
01:56
Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել: Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ եւ մեր ժողովրդի համար:
-
10.11.2020|
00:32
Իլհամ Հեյդարովիչն ապրում է իր կյանքի «լավագույն օրերը», որ կարող են վերջինը լինել նախագահական նստավայրում: Նա անվերջ հարցազրույցներ է տալիս ու անվերջ ստում է՝ ֆեյք նյուզ որակելով այն, ինչ ականատեսներ ունի՝ լրագրողի վկայությամբ: